L Մշակութային Ալիք Հեռարձակվում է օրական 19 ժամ իր սեփական կայքում ինչպես նաև որոշ կաբելային ցանցերում:
Մշակութային ալիքը հիմնադիրվել է 2013 թվականի մարտի 29-ին Երևանում: Հեռարձակումը սկսել է 2015 թվականի Փետրվարի 5-ից: Մշակութային ալիքը ներկայացնում է ինչպես իր, այնպես էլ իր գործընկերներերի մշակութային ու զարգացնող հաղորդումները: Մենք մեր հաղորդումների օգնությամբ անդրադառնում ենք արվեստի բոլոր ճյուղերին՝ գեղարվեստ,պարարվեստ,երգարվեստ և այլն: 2016 թվականին Մշակութային ալիքը համագործակցություններ սկսեց տարբեր ընկերությունների հետ և իրավունք ստացավ ցուցադրել այդ ընկերությունների Մշակութային և զարգացնող հաղորդումները: 2016 թվականի հունվարից սկսեց հեռարձակվել HD (1920 X 1980) որակով ,որի օգնությամբ մեր եթերը մեր հեռուստադիտողները դիտում են ավելի մաքուր որակով: 2016 թվականին Մշակութային Վերածնունդ հիմնադրամի հետ համատեղ սկսեց նոր հեռուստանախագիծ` Հայկական Ազգային երաժշտական Գանձարան ,որի ընթացքում հայկական հեռուստաեթերում առաջին անգամ հայ հեռուստադիտողները հնարավորություն են ստանում լսել իսկական հայկական երաժշտություն: Մշակութային ալիքը ձեզ է ներկայացնում Պոեզիա Սիլվա Յուզբաշյանի հետ հեռուստահաղորդումը ,որը պատրաստվում է Հանրային Ռադիոյի ՊՈԵԶԻԱ հաղորդման ձայնագրությունների հիման վրա: Հայֆիլմ, МосФильм, СоюзМультфильм ,Walt Disney Pictures. ահա այն ընկերությունները , որոնց ֆիլմերը,մուլտֆիլմերը Մշակութային ալիքը ներկայացնում է գրեթե ամեն օր: Ներկայումս Մշակութային ալիքի եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ IOS և Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։ 2017 թվականին հեռուստաալիքի ծննդյան 4-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Մշակույթի նախարար՝ Արմեն Ամիրյանը հեռուստաալիքին պարգևատրել է շնորհակալագրով: 2017 թվականին ԱՄՆ-ում կայացած The Culture Award 2017-ի շրջանակներում Մշակութային ալիքը արժանացավ Լավագույն բովանդակություն մրցանակին: