Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը գրեթե ամբողջությամբ մաքրվել է. Տիգրան Վիրաբյան
13.06.2020 | 19:30
Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ՝ Տիգրան Վիրաբյանը:
Կարմիր բլուրի բացառիկ հնավայրը, որը տասնամյակներ շարունակ լցվել էր աղբով, արդեն գրեթե ամբողջությամբ մաքրվել է։
Շուրջ 1000 թափք շինաղբ արդեն տեղափոխել ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում, մնացել է տեղափոխել մոտ 200-250 թափք, եւ մեր պատմության ամենավառ վկայարաններից մեկը պատշաճ տեսքով նորից կներկայանա հանրությանը։