Միջազգային փառատոն՝ «Սլավյանսկի բազար» այն հանդիսանում է Բելառուսի ամենամեծ մշակութային ֆորումը, որը միացնում է տարբեր երկրներն ու մայրցամաքները: Փառատոնը վաղուց անցել է սլավոնական աշխարհի սահմանները: Բոլոր հինգ մայրցամաքների ներկայացուցիչները մասնակցում և իրենց երկիրն են ներկայացնում սլավոնական այս ամենամյա մրցույթին: Հայաստանը մրցույթին մասնակցում է բավական երկար տարիներ և ունեցել է բազմաթիվ հաղթանակներ և պատվավոր հորիզոնականներ: